Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն խոստացել է բարեփոխել Ազգային հետախուզական ծառայությունը այն տեղեկատվությունից հետո, թե գործակալները կեղծել են հանցանշանները, որպեսզի հյուսիսկորեացի փախստականին մեղադրեն լրտեսության մեջ՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Հետախուզական ծառայության փոխնախագահներից մեկը պաշտոնապես ներողություն է խնդրել սկանդալի համար: Մեկ օր առաջ նրա տեղակալը հրաժարական է տվել:
Դատախազները 3 գործակալների մեղադրում են ապացույցները, այդ թվում՝ Չինաստանի հետ սահմանի վերահսկողության տեսագրությունները կեղծելու մեջ:
Գործակալության հաղորդմամբ՝ կեղծված հանցանշանների միջոցով հետախուզական ծառայությունը լրտեսության մեղադրանք է առաջադրել քաղաքային վարչության նախկին պաշտոնյայի դեմ, ով 2004-ին Հյուսիսային Կորեայից փախել էր Հարավային Կորեա:












































