Թուրքիայի 12-րդ նախագահի ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումը հրապարակված է Թուրքիայի Resmi Gazete պաշտոնաթերթում: Օգոստոսի 10-ին նշանակված է ընտրությունների առաջին փուլը, երկրորդ փուլի անհրաժեշտության դեպքում այն կկայանա օգոստոսի 24-ին:
Օգոստոսի 28-ին կավարտվի Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի կառավարման ժամկետը:
Երկրի նոր ղեկավարի լիազորությունների ժամկետը 5 տարով է:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով կառաջադրվի նախագահի պաշտոնում: Սպասվում է, որ կառաջադրվի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդդիմությունը ևս մտադիր է առաջադրել մի քանի թեկնածուի կամ միասնական թեկնածուի: Գյուլը ևս իրավունք ունի նորից առաջադրվելու երկրի նախագահի պաշտոնում:








































