Ապրիլի 11-ին վաճառքի դուրս բերված հարավկորեական Samsung ընկերության Galaxy S5 սմարթֆոնի վաճառքի տեմպերն ավելի հաջող են, քան նախորդինը: Նախնական տվյալներով՝ վաճառքի առաջին օրն իրացվել է 30 տոկոսով ավելի շատ նոր մոդել, քան անցած տարի Galaxy S4-ը:
Մի քանի շուկաներում նոր մոդելի վաճառքը կրկնակի մեծ է եղել: Կա տեղեկություն նաև այն մասին, որ մի քանի երկրներում հեռախոսների ողջ խմբաքանակը սպառվել է:
Samsung-ը պաշտոնական վիճակագրություն չի ներկայացրել, սակայն ZDNet Korea-ն՝ հղում անելով ընկերության անանուն ներկայացուցչին, հայտնում է, որ խոսքը միլիոնների մասին է: 2013-ին արտադրողին հաջողվել էր 10 մլն Galaxy S4 իրացնել թողարկումից մեկ ամսից կարճ ժամանակում:
Սարքի 5.1 դյույմանոց էկրանն ունի 1920х1080 պիքսել խտություն, զինված է քառամիջուկ պրոցեսորով, ունի 2 գբ օպերատիվ հիշողություն, 16 մեգապիքսելանոց տեսախցիկ:








































