Այսօր Սլովակիայի Վելկե Կապուշանի քաղաքում, որտեղ տեղակայված է գազաբաշխիչ կայան, Սլովակիայի և Ուկրաինայի միջև կանցկացվեն բանակցություններ՝ Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումների տեխնիկական և իրավական հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է TASR գործակալությունը:
Ռուսաստանը չեղյալ է հայտարարել ավելի վաղ Ուկրաինային տրամադրված զեղչը: Ապրիլից 1000 խորանարդ մետր գազն Ուկրաինային վաճառվում է 485 դոլարով:
Գործակալության տվյալներով՝ բանակցություններին մասնակցում են Սլովակիայի գազատրանսպորտային Eustream օպերատորի և ուկրաինական «Ուկրտրանսգազ» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, Սլովակիայի էկոնոմիկայի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարները:








































