Գերմանիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը, որը թույլ է տալիս երկրում ծնված օտարերկրացի երեխաներին չափահաս տարիքում պահպանել երկքաղաքացիությունը: Բունդեսթագի կողմից հավանության արժանացվելուց հետո նորարարությունը կտարածվի բոլոր օտարերկրացիների վրա, սակայն առավել ծանրակշիռ կարող է իր հաղթանակը համարել Գերմանիայում թուրքական սփյուռքը: Այս մասին գրում է Kommersant-ը:
Բունդեսթագի կողմից հավանության արժանացվելուց հետո այն կարող է ուժի մեջ մտնել արդեն այս տարի: Ավելի վաղ այդ ուղղումները խոստացել էր կատարել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ իր կողմը գրավելով թուրքական արմատներով ընտրողներին: Համաձայն կառավարական տվյալների՝ «Քաղաքացիության մասին» օրենքի ուղղումը 70 տոկոս դեպքերում վերաբերում է թուրքական անձնագրեր ունեցողներին:
Ընդհանուր առմամբ Գերմանիայի օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունն ու պահանջոմ հրաժարվել նախկինից՝ Գերմանիայի անձնագիր ստանալու համար: Սակայն մի շարք դեպքերում որպես բացառություն Գերմանիան իր քաղաքացիներին թույլ է տալիս ունենալ երկու անձնագիր:
Համաձայն վիճակագրության՝ 2000 թվականից ի վեր ընտրության առջև են կանգնել 450 հազար երիտասարդներ: Կառավարության տվյալներով՝ Գերմանիայի քաղաքացիության օգտին է ընտրություն կատարել նրանց 98 տոկոսը: