Monday, 13 05 2024
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է

Քոչարյանի «մտահոգությունները» անհիմն են․ հերթական անհաջող մեսիջն է Մոսկվային

«Ռոբերտ Քոչարյանի այս հարցազրույցը նորություն չէ. նույն շեշտադրումներով նա նմանատիպ հարցազրույցներ տվել է այս մեկ տարվա ընթացքում: Ռոբերտ Քոչարյանը շատ լավ է հասկանում, որ իր համար Արևմուտքից աջակցություն ստանալը անհնար է, և դիմում է այն մարդուն, ում նկատմամբ քիմիա է զգում՝ ՌԴ նախագահ Պուտինին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով «Սպուտնիկ Արմենիա»-ին տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Մեր զրուցակիցը վստահ է, որ նրան դարձյալ չի հաջողվելու աջակցություն ստանալ Պուտինից: «Քոչարյանը պատրաստ է հանուն անձնական շահի պետական շահերը ստորադասել և զոհաբերել Ռուսաստանին: Մենք բազմիցս ենք դրա ականատեսը ենք եղել»,- հավելեց նա:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ կարծում է, որ ընդդիմադիր դաշտում իրենց տեսնող ուժերը ներքին տարածության մեջ չունեն որևէ հենարան, սոցիալական հիմքը բացակայում է, իսկ արտաքին տարածության մեջ էլ, ըստ նրանց, միակ հնարավորությունը Հայաստանը որոշակի չափով դեպի Ռուսաստան տանելու ձգտումն է և հավատարմությունը Ռուսաստանին. «Ըստ նրանց՝ Ռուսաստանը կցանկանա ունենալ ավելի կախյալ Հայաստան, ուստի կպաշտպանի այն ուժերին, որոնք խոստանում են ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից»:

Նրա կարծիքով ևս՝ այս քաղաքականությունը չի բերելու հաջողության. «Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանի համար որպես գործընկեր ավելի նախընտրելի է որոշակի չափով ինքնիշխան Հայաստանը, քան Ռուսաստանից ածանցյալ և կախյալ Հայաստանը: Այսինքն՝ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի վասալացումը»:

Քաղաքագետը հավելեց, որ Քոչարյանը գտնվում է ռուսական պրոպագանդիստական հոսանքների ազդեցության տակ. «Իրականում այսօր աշխարհի կառուցվածքն այնպիսին է, որ կա մեկ դոմինանտ ուժ՝ ԱՄՆ-ը: Բազմաբևեռ աշխարհի մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ ԱՄՆ-ի հզորությունը դեռևս դրա հնարավորությունը չի տալիս: Իսկ Քոչարյանի համար «հավասարակշռված քաղաքականություն»-ը նշանակում է միակողմանի ընտրություն կատարել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում