«Օսկար» մրցանակաբաշխության ոչ մի արարողություն դեռևս, հավանաբար, չի անցել առանց սկանդալների: Բանն այն է, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում մրցանակի հավակնորդների ցանկից հեռացվել է «Lionheart» («Առյուծի սիրտ») կինոնկարը․ Նիգերիայի առաջին ֆիլմը, որ հայտնվել է Ակադեմիայի ցուցակ: Այդ մասին հայտնում է BBC-ն։

Չնայած կինոակադեմիան վերանվանել է «Լավագույն օտարալեզու կինոնկար» անվանակարգը «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգի՝ պայմանները մնացել են նույնը. թույլատրվում է մասնակցել բոլոր լեզուներով ֆիլմերին, բացի անգլերենից։ Դրա պատճառով «Առյուծի սիրտ»-ը մերժվել է մասնակցությունից, քանի որ դրանում երկխոսության մեծ մասը անգլերեն է հնչում, և միայն երբեմն կարելի է լսել իգբո ժողովրդի բարբառը։

Ֆիլմի ստեղծողները և երկրպագուները վրդովված են Ակադեմիայի որոշմամբ, քանի որ անգլերենը Նիգերիայում պաշտոնական լեզուն է։ Մնացածում, նրանց կարծիքով, ֆիլմը լիովին համապատասխանում է միջազգային կարգին:









































