Լուրեր
Գիտության կոմիտեում կոռուպցիան շատ ավելի բարձր որակի է և քողարկված. Դանիել Իոնիսյան
  • 09:20
  • 2019-11-08
  • Դիտումներ՝ *

«Սամվել Հարությունյանի վերանշանակումը անցյալ տարվա հունիսին որևէ կերպ չէր տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ: Սամվել Հարությունյանն ինձ մոտ ասոցացվում է կոռուպցիայի հետ և իր գործունեության նկատմամբ իմ գնահատականն այն է, որ այն կոռուպցիոն գործունեություն է: Առաջին հերթին շահերի բախումը ուղղակի Գիտության կոմիտեում կուլմինացիոն աստիճանի է: Սամվել Հարությունյանն ինքն իրեն ուղարկում է գիտական գործուղումների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գործունեությանը:

  • Դիտումներ՝ *