Chrysler Group ընկերությունը ետ է կանչում ավելի քան 242 հազար արտաճանապարհային մեքենա ղեկի կառավարման համակարգում եղած խնդիրների պատճառով, որոնք հանգեցնում են անիվների կառավարման խափանմանը: Այս մասին այսօր հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
Նրանց խոսքերով՝ ետ են կանչվելու 2008-2011 թթ. արտադրված Dodge Ram 2500 և 3500 4х4, Dodge Ram 1500 Mega Cab 4×4 մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև Ram 3500 4х2 բեռնատարները: Ընկերությանը հայտնի չեն դեպքեր, որ այս անսարքությունները հանգեցնեն վթարների: Վերանորոգման աշխատանքները կիրականացնեն Chrysler Group-ի տեղական ներկայացուցիչները: