ԵՄ երկրները միասնական պատասխան են պատրաստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին՝ բնական գազի շուրջ ուկրաինական պարտքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լասկ տեղանքում 32-րդ տակտիկական ավիացիա կատարած այցի ընթացքում, հայտնում է ITAR-TASS-ը:
«ԵՄ-ն պահպանելու է ռուսների նկատմամբ միասնական հարաբերությունները»,- ընդգծել է նա՝ հաղորդելով, որ եվրոպական 18 պետությունների ղեկավարներին ուղղված Պուտինի ուղերձին տրվելու է մեկ ընդհանուր պատասխան:
«Մեզ համար կարևոր է, որ ԵՄ-ն գործի որպես մեկ ուժ, ու մենք բավականությամբ ենք ստանում տեղեկություն, որ բոլոր եվրոպացի գործընկերները հանդես են գալիս մեկ միասնական պատասխանի օգտին, այլ ոչ թե երկկողմանի բանակցությունների»,-ասել է Տուսկը:
Պուտինը՝ կախված Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից, ապրիլի 10-ին ուղերձ էր հեղել եվրոպական 18 երկրներին, որոնք գազ են գնում Ռուսաստանից: Ուղերձում նա մանրամասն ներկայացրել էր գազի դիմաց Ուկրաինայի պարտքը ու նշել, որ «Գազպրոմը» չի պատրաստվում հավելյալ պայմաններ առաջ քաշել՝ համեմատած նրանց հետ, որ արտացոլված են 2009 թվականի պայմանագրում:











































