Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել պատժել նրանց, ովքեր համացանցում վիրավորում են այլ օգտատերերի պատիվը։ Այդպիսի հայտարարությամբ հանրապետության առաջնորդը հանդես է եկել տարածաշրջանի կառավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է BBC-ն։
«Նրանք, ովքեր խախտում են մարդկանց միջև համաձայնությունը, զբաղվում բամբասանքներով, վեճերով, եթե մենք նրանց չկանգնեցնենք՝ սպանելով բանտ նստեցնելով, վախեցնելով, ոչինչ չի ստացվի»,-ասել է Կադիրովը։
Քաղաքական գործիչը հստակեցրել է, որ իր խոսքերով բռնության կոչ չի անում՝ ոստիկանությանը, հատուկ ծառայությանը և տարբեր երիտասարդական կազմակերպությունների կոչ անելով հայտնաբերել մարդկանց, ովքեր մեկնաբանություններում վիրավորում են մյուս օգտատերերին։