Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան նկարահանվել է կրծկալով «Elle» ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկի համար, որտեղ հրապարակվել է աստղի հարցազրույցը Օփրա Ուինֆրիի հետ: Կադրը հայտնվել է պարբերականի Instagram-ի էջում:
Լուսանկարում Գագան սև լայնեզր գլխարկով է, ժանյակավոր կրծկալով և նույն գույնի տաբատով: «Ինձ բռնաբարել են, երբ 19 տարեկան էի: Մի քանի անգամ: Իմ կարիերայի ընթացքում տարեցտարի ինձ վիրավորվել են տարբեր միջոցներով: Բայց ես գոյատևեցի և շարունակում եմ առաջ շարժվել»,- լուսանկարի մակագրության մեջ մեջբերված է հատված երգչուհու հարցազրույցից:
Ֆոտոշարքի հեղինակը նորվեգացի լուսանկարիչ Սելվե Սունդսբեն է, որն, ավելի վաղ, Անջելինա Ջոլիին մերկ նկարահանել էր Harper’s Bazaar-ի ամանորյա թողարկման շապիկի համար:









































