Եգիպտական բանակի պաշտոնաթող գեներալ Ահմեդ Ռագաի Աթիյան դիմել է դատարան՝ Սուրբ Եկատերինայի վանքը քանդելու պահանջով, որը, նրա կարծիքով՝ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը:
Գեներալը կարծում է, որ վանքի վանականները ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտը վերածել են «օտարերկրացիների համար վայրի»: Վանքի քանդումից բացի՝ նա պահանջում է բոլոր հույն վանականներին արտաքսել իրենց հայրենիք: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Նրա կարծիքով՝ վանքը քանդելու գլխավոր պատճառ է փաստը, որ այն կառուցվել 2006-ին և պատմական չէ:










































