Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղյալ է հայտարարել իր այցը Ռուսաստան: Այս մասին գրում է իսրայելական ազդեցիկ Haaretz թերթը:
Վլադիմիր Պուտինն անձամբ է հրավիրել Նեթանյահուին Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հունիսին կայանալիք համերգին, սակայն Իսրայելը փոխել է մտադրությունը՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների միջազգային դատապարտման պատճառով:
Թել-Ավիվը նաև չեղյալ է հայտարարել Մոսկվայի հետ համատեղ գիտական, ռազմական և մշակութային նախագծերը:
Մինչ օրս Իսրայելը չեզոք էր վերաբերվում ուկրաինական հակամարտությանը, սակայն, ինչպես կարծում է Haaretz-ը, ամերիկացի գործընկերները պնդել են, որ Թել Ավիվն ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերի:









































