Երկուշաբթի օրը Սիրիայի բանակը վերահսկողության տակ է վերցրել Մաալուլա քաղաքը, որտեղ առավելապես քրիստոնյաներ են ապրում, հայտնում է SANA գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում՝ քաղաքը մի քանի ամիս պաշարման մեջ է եղել, այն վերահսկել է «Ջեբհատ ան-Նուսրա» իսլամիստական խմբավորումը: Հարձակման է ենթարկվել քաղաքի Սուրբ Թեկլայի վանքը: Միանձնուհիների և աշակերտեների մի մասին գերի են վերցրել:
Մաալուլան մի քանի անգամ ենթարկվել է զինյալների հարձակմանը:
Հիշեցնենք, Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ի մարտին:





































