Մալայզիացիների կեսից ավելին կարծում են, որ իշխանությունները ավելի քան մեկ ամիս առաջ անհետացած Boeing-ի մասին ճշմարտությունն իրենցից թաքցնում են:
Այսօր անկախ հարցման արդյունքները հայտնում է AFP-ն:
Ինչպես ցույց են տվել սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացրել է Merdeka Center-ը, երկրի բնակիչների 54%-ը ենթադրում է, որ Մալայզիայի կառավարությունը ամբողջ ճշմարտությունը չի տրամադրում անհետացած ինքնաթիռի հետաքննության մասին:
Միայն հարցվածների 26%-ն է հավատում, որ իշխանությունները հայտնում են ճշմարտությունը, իսկ մնացած 20%-ը դժվարացել է պատասխանել:
Հետազոտությունն անցկացվել է մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվախում:
Մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 1000 մարդու շրջանում:









































