Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ադրբեջանն ու Վրաստանը՝ Հայաստանից առաջ. Պրոցեսները պետք է արագացնել, գործ ունենք աշխարհի թիվ մեկ տնտեսության ու գերտերության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ գործընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունը էլ ավելի կխթանի դրանց հաջող իրականացումը:

Իր հերթին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը նշել է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին։ Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել դատաիրավական, հակակոռուպցիոն, տնտեսական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորություններին։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ եթե Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը դիտարկենք տարածաշրջանային կոնտեքստում, ապա Միացյալ Նահանգները, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի հետ ունի ակտիվ օրակարգ: «Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներն են հանդիպել և մի շարք ծրագրեր են քննարկել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Վրաստանի հետ ևս բավականին աշխատում են՝ ԶՈՒ-երը, անվտանգության համակարգը՝ ևս։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այսօր կա որոշակի լարվածություն, բայց այն ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, և այսօրվա վատ հարաբերություններն այսպես չեն մնա, բնականաբար կլինեն տեղաշարժեր դեպի հարաբերությունների ջերմացում։ Իրանը մշտապես գտնվում է Միացյալ Նահանգների թիրախում որպես թիվ մեկ թշնամի։ Այնպես որ՝ տարածաշրջանային տեսակետից առանձնապես բան չկա անելու և մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, Հայաստանը ներգրավվածություն ունի Սիրիայում և այնտեղ ունի պաշտպանության նախարարության մասնագետներ՝ սա սահմանափակում է տարածաշրջանային համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, ապա մեր զրուցակիցը դրա զարգացումը հնարավոր է համարում. «Միացյալ Նահանգները այս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրվող օգնությունը տարբեր ուղղություններով մեծացրել է, և կարծում եմ, որ այստեղ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկար կա»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս հարցում Ամուլսարի խնդիրը, որն, ի դեպ, այս հանդիպման ընթացքում չի քննարկվել, Սուրեն Սարգսյանն արձագանքեց. «Միգուցե քննարկվել է, բայց պաշտոնական անդրադարձ չի եղել։ Կամ միգուցե Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ամուլսարի հարցում Միացյալ Նահանգների համար արդեն հասկանալի է, և այս պատճառով քննարկումներ չկան։ Համենայնդեպս, ցանկացած եղանակով խնդրի լուծումը Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է գտնվելու, որովհետև Միացյալ Նահանգները սպասում է հստակ քայլերի, որպեսզի ամերիկյան բիզնեսը, ներդրումները ու մասնակիցները իրենց հետագա քայլերն իմանան»։

Արդյոք մեր իշխանություններն ունե՞ն պատրաստակամություն խորացնելու համագործակցությունը՝ հարցին Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Ամեն ինչ ճիշտ է դիտարկել համեմատության մեջ. նորից համեմատության մեջ դիտարկենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարին, բայց մեր պաշտպանության նախարարի հետ դեռևս հանդիպում չի եղել։ Հույս ունեմ, որ հանդիպումը դեռևս ծրագրավորման փուլում է։ Նաև ակտիվ շփումներ կան թե՛ Ադրբեջանի և թե՛ Վրաստանի պաշտոնյաների հետ։ Այս առումով նրանք ավելի առաջ են գնացել, ավելի օպերատիվ ու էֆեկտիվ են աշխատում Միացյալ Նահանգների հետ։ Բայց մեր մասով որոշակի դանդաղ պրոցեսներ կան, և դրանք պետք է հնարավորինս արագացնել։ Գործ ունենք աշխարհի թիվ մեկ տնտեսության ու գերտերության հետ, ու այդ իմաստով համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, չափազանց կարևոր է Հայաստանի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում