Twitter սոցցանցում ինքնաթիռի ահաբեկչության մասին գրառումը իրարանցում է առաջացրել American Airlines-ում՝ գրում է The New York Daily News-ը:
«Բարև, իմ անունը Իբրահիմ է, ես Աֆղանստանից եմ: Ես «Ալ-Քաիդա» խմբավորման անդամ եմ ու հունիսի 1-ին ես ծրագրում եմ իսկապես մասշտաբային ինչ-որ բան անել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օգտատիրոջ թվիթն ուղղված էր American Airlines-ին: Օգտատերը հետո հայտարարել էր, որ 14-ամյա «սպիտակամորթ աղջիկ» է, և որ սպառնալիքով գրությունը եղել է ընդամենը կատակ:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք բյուրոն պատրաստվո՞ւմ է զբաղվել թվիթի հետաքննությամբ:










































