Monday, 15 06 2026
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Զզվանք և ատելություն. Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը կփորձեն զոնդաժի ենթարկել հանրային տրամադրությունները

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Հայաստանի մարզերում ստորագրահավաք են սկսել՝ հաջակցություն իրենց պաշտպանյալի: Թվում է՝ Ռոբերտ Քոչարյանը գնում է հանրային աջակցություն ստանալու ճանապարհով, թեպետ առաջին հայացքից տպավորություն է, որ ստորագրություն անցկացնողներն ավելի շատ են, քան ստորագրելու պատրաստակամություն հայտնող մարդիկ։ Երկրորդ նախագահի այս հայտարարությունը նաև ուշագրավ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության ֆոնին, թե մոտենում է հանրության հետ անկեղծ խոսելու ժամանակը։ Փաստացի ստացվում է՝ նախկին նախագահներն առաջիկայում կփորձեն իրենց գործունեությունը ծավալել հանրային ինչ-որ շերտերի աջակցության վրա հույս դնելով։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ նախկինների նկատմամբ շատ բան չի փոխվել, առկա են նույն տրամադրությունները. «Ատելություն, ամենամեղմ ձևակերպմամբ՝ զզվանք։ Իրենք պարզապես հույսը դրել են փողի վրա, որ ունեցած մեծ ռեսուրսներով, մեդիա դաշտով քարոզչություն իրականացնելով՝ փորձում են ժողովրդին գնել, որ հանրային աջակցության իմիտացիա ստեղծեն»։

Մակեյանը միևնույն ժամանակ ընդգծեց. «Ցավոք, նոր իշխանությունները չեն սահմանափակել նախկինների փող աշխատելու հնարավորությունները, և այդ աշխատած փողերը նրանք ներդնում են քարոզչության, ժողովրդին գնելու ու լոկալ խնդիրներ լուծելու վրա։ Չեմ կարծում՝ նրանց շատ աջակցողներ լինեն, կլինեն ընդամենը լոկալ խառնակչություններ։ Բայց փաստ է, որ նորերը նրանց փող աշխատելու հնարավորությունից չեն զրկել»։

Ըստ մեր զրուցակցի՝ երկրորդ և երրորդ նախագահները թեպետ հիմա առանձին են գործում, ինչ-որ պահի, իրենց շահերից բխելով, կարող է միավորվեն։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ նախկին իշխանությունները գնում են հասարակության կարծիքը զոնդաժի ենթարկելու ճանապարհով: «Այսինքն՝ փորձելու են այս ստորագրահավաքի միջոցով ճշտել, թե իրականում իրենք հասարակության աջակցությունն ունե՞ն, թե՞ ոչ՝ գոնե այն մարդկանց, որոնք նախկինում իրենց սատարել են։ Բացի այդ՝ աջակցություն կարող է և լինել, բայց եթե իրենք փորձեն այս մեթոդով ճշտել աջակցության չափերը, կարող է և խաբկանք լինել, որովհետև շատ դեպքերում հիմա, հատկապես հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին, գուցեև չեն աջակցում նոր իշխանություններին, բայց կխուսափեն բացահայտ իրենց կարծիքն արտահայտել։ Ես չեմ կարծում, որ այս ստորագրահավաքի միջոցով հնարավոր կլինի ճշտել հասարակության կարծիքը նախորդ իշխանությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն քաղաքական իրավիճակը, որ Հայաստանում կա այս փուլում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Համբարյանի՝ քանի որ այսօր քաղաքական դաշտում չկա նոր, առողջ ընդդիմություն, ինքնըստինքյան իշխանություններից դժգոհ հատվածին իրենց շուրջը փորձում են համախմբել նախկին իշխանության ներկայացուցիչները. «Նոր ուժերի մասին այս պահին խոսք լինել չի կարող։ Բայց ինչու ոչ՝ նաև ԲՀԿ-ն կարող է իր շուրջը համախմբել, նրանց խիստ քննադատությունը այս իշխանությանը հենց դրան է ուղղված։ Քաղաքական պայքարում դա շատ ընդունված երևույթ է։ Կան նախորդ իշխանությունները, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, և չկան նոր քաղաքական ուժեր, որոնք իրենց կողմը կգրավեն այս իշխանություններից դժգոհ զանգվածին. շատ նորմալ է այն հանգամանքը, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները ևս կփորձեն այդ դժգոհ մասսային իրենց կողմն ուղղորդել»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում