Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) հավանության է արժանացրել թուրքական 61-րդ կառավարության կազմը։
550 հոգանոց ԹԱՄԺ-ում նոր կառավարության կազմին վստահություն հայտնելու նպատակով անցկացված նիստին մասնակցել է 495 պատգամավոր, որոնցից 322-ը կողմ է քվեարկել, իսկ 173-ը՝ դեմ։
Դրա հետ մեկտեղ, անցկացվել է նաև էլեկտրոնային քվեարկություն, ուր գրանցվել է 800 քվե։ Դրանցից 644-ը կողմ է արտահայտվել կառավարության նոր կազմին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հուլիսի 6-ին ներկայացրել էր թուրքական 61-րդ կառավարության կազմը, որում, 60-րդ կառավարության համեմատ, հայտնվել էր 6 նոր անուն, իսկ երեք նախարարներ էլ փոխատեղում էին կատարել։ Նոր փոխվարչապետեր էին դարձել Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Բեշիր Աթալայը, Բեքիր Բոզդաղը։











































