Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծրագրում է էլեկտրոնային ծխախոտները հավասարեցնել սովորական ծխախոտային արտադրանքին՝ հայտնում է The Financial Times-ը:
ԱՀԿ-ի նման մտադրությունների մասին հայտնի է դարձել կազմակերպության փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ:
Առկա տեեղեկությունների համաձայն՝ այդ նպատակով էլեկտրոնային սարքերը հայտնվել են ծխելու դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայում:
Փաստաթուղթը պարտավորեցնում է կրճատել ամբողջ աշխարհում ծխախոտ ծխելու մակարդակը:
Ինչպես նշում է թերթը, կազմակերպության որոշումը կարող է ազդել բազմաթիվ էլեկտրոնային ծխախոտ արտադրողների վրա, այդ թվում ՝ նրանց, որոնք մշակում են հեղուկ նիկոտին: Ընկերություններին, մասնավորապես, կարող են արգելել նման արտադրատեսակի գովազդը:
ԱՀԿ մամլո քարտուղարը իր հերթին հայտարարել է, որ կազմակերպությունը այդ հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել:






































