Եթե նկարը հազարավոր բառեր արժե, ապա այս տեսանյութը կստիպի կարկամել:
4 րոպե տևողությամբ տեսանյութում ներկայացվում է Լոտե անունով աղջնակը՝ ծնված օրվանից մինչև 14 տարեկան դառնալը:
Դանիացի ռեժիսոր Ֆրանս Հոֆմիսթերն ամեն օր լուսանկարել է դստերը: Աղջիկը 14 տարեկան է դարձել հոկտեմբերի 28-ին:
Հայրը լուսանկարները խտացրել է և արագացված ռեժիմով ցուցադրել դստեր հասակ առնելը:
Տեսանյութը 3 օրում ունեցել է ավելի քան կես միլիոն դիտում:







































