Երեկ երեկոյան Ադրբեջանի Ֆիզուլի շրջանում պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինվորներից մեկը զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով որովայնի հատվածում վիրավորել է իր ծառայակցին՝ Նիջատ Գաջիզադեին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է փաստը:
Զինվորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Փաստով հարուցվել է քրեական գործ, անցկացվում է հետաքննություն:







































