«Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Հարձակվողը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն ոտքով դիպավ դարպասաձողին: Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստը ոտքի կոտրված է ստացել, սակայն բժշկական հետազոտությունը հերքել է նախնական ախտորոշումը:








































