ԱՄՆ իշխանությունները Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել: Այս մասին հաղորդվել է ֆինանսների նախարարության կայքում:
Նշվում է, որ սահմանափակող միջոցներ են հաստատվել Իրանի ինը քաղաքացիների նկատմամբ:
Հստակեցվում է, որ պատժամիջոցների քաղաքականության տակ է հայտնվել նաև այաթոլա Ալի Խամենեի որդին՝ Մոջթաբա Խամենեին: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ: