Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը կառավարությանը հանձնարարել է մշակել և Գերագույն ռադայի դիտարկմանը ներկայացնել օրինագծեր, որոնք նախատեսում են իշխանության ապակենտրոնացում և տարածքային համայնքների լիազորությունների ընդլայնում:
Համապատասխան կարգադրությունն արված է «Դոնեցկի և Լուգանսկի մարզերում քաղաքացիական դիմակայության դադարեցման և Ուկրաինայի քաղաքացիների համախմբմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանում, որը կիրակի ստորագրել է Տուրչինովը՝ փոխանցում է Interfax-ը:
Հրամանագրում նշվում է, որ համապատասխան օրենքները պետք է ընդունվեն 3 ամսվա ընթացքում: Բացի այդ, համաձայն փաստաթղթի՝ Ուկրաինայում կստեղծվի աշխատանքային խումբ՝ տեղական ինքնակառավարման բարեփոխումների մշակման և տարածաշրջաններում իշխանության կազմակերպման համար: