Սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար Եգիպտոսին պետք է 4 տրիլիոն եգիպտական ֆունտ (ավելի քան ԱՄՆ 500 մլրդ դոլար): Այս մասին հայտարարել է Եգիպտոսում նախագահի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ գրում է Ria Novosti-ն:
«Ներկայում իր խնդիրները լուծելու համար Եգիպտոսը 3-4 մլրդ տրիլիոն եգիպտական ֆունտի կարիք ունի: Սակայն դրան չի հաջողվի հասնել միայն մեկ մարդու ջանքերով: Անհրաժեշտ է հավաքական աշխատանք և համընդհանուր համագործակցություն՝ հանուն Եգիպտոսի ապագայի»,- ասել է մարշալը:
Նրա կարծիքով՝ որակյալ փոփոխությունների համար մարդիկ պետք է վերաիմաստավորեն նաև կրոնի հետ կապված որոշ հարցեր:









































