Սև բաճկոնը և տաբատը, որը հագել է Օլիվիա Նյուտոն-Ջոնը «Grease» («Բրիոլին») ֆիլմում (1978) վաճառվել են Բևերլի Հիլզում աճուրդով՝ ռեկորդային 405.700 դոլարով: Այս զգեստը դերասանուհու հագին էր «You’re the one that I want» հիթի կատարման ժամանակ։ Այս մասին հայտնում է Julien’s Auctions աճուրդի տունը։

Նույն աճուրդում, Ջոն Տրավոլտայի և Օլիվիա Նյուտոն-Ջոնի ինքնագրերով ֆիլմի պաստառը, որը նախնական գնահատվել է հազար դոլարով, մուրճի հարվածով վաճառվել է 64 հազար դոլարով։











































