Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն ասել է, որ ԴԱԻՇ-ի գերեվարված մարտիկները կուղարկվեն իրենց երկրներ, անգամ նրանք, ովքեր զրկվել են իրենց քաղաքացիությունից: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն:
Ըստ թուրք նախարարի՝ եվրոպական երկրները փորձում են ստեղծել «միջազգային իրավունքի նոր ձև»՝ պահանջելով, որ ԴԱԻՇ-ի ձերբակալված գրոհայինները ներկայանան այն երկրի դատարան, որտեղ կալանավորվել են:
Սոյլուն նաև նշել է, որ Թուրքիան բանտերում պահում է ԴԱԻՇ-ի 1,2 հազար օտարերկրացի անդամներին, ևս 287-ին գերեվարել է Սիրիայի հյուսիս-արևելքում անցկացվող վերջին ռազմական գործողության ընթացքում: