Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: