Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի դաշնայնացման օգտին հանդես եկողներին՝ պահանջելով, որ երկրի արևելքում վարչական շենքերը զբաղեցրածները մինչև երկուշաբթի առավոտյան հեռանան դրանցից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նրանց համար, ովքեր չեն կրակել մեր ուժայինների վրա, ովքեր մինչև երկուշաբթի առավոտ զենքը վայր կդնեն ու կլքեն գրաված վարչական շենքերը, ես ստորագրված հրամանում երաշխիքներ եմ տվել, նրանց դեմ իրենց գործողությունների համար ոչ մի պատիժ չի սահմանվի»,- ասել է Տուրչինովը այսօր Ուկրաինայի ժողովրդին ուղղված ուղերձում:








































