ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմներից մեկը, հույս ունի, որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի օր կանդրադառնա իր հրաժարականին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը՝ Վաչե Գաբրիելյանը:
«Հուսով եմ, որ կանդրադառնա այդ հարցին ինչ-որ մի ժամանակ»,- պատասխանելով այն հարցին, թե՝ Ձեր գնահատմամբ ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը որոշեց հրաժարականի դիմում գրել:
Դիտարկմանը, թե այսինքն գտնում է, որ որոշումը անձնական բնույթի չէր, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը արձագանքել է. «Կարծում եմ, որ անձնական էր, հայտարարությունը կարդացեք, այնտեղ գրված էր, որ դա երկար մտածված, գիտակցված որոշում էր եւ ուներ իր տրամաբանությունը»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում








































