ԱՄՆ քաղաքացի Ռայան Քրամերին հաջողվել է գտնել իր 20 քույրերին ու եղբայրներին, որոնց իրար կապում է սերմնահեղուկի մեկ դոնորը, հայտնում է NBC News-ը:
Հստակեցվում է, որ տղամարդուն մանկուց հետաքրքրում էր իր տոհմաբանությունը, և յոթ տարեկանում նամակ էր գրել սերմնահեղուկի բանկ՝ հորը գտնելու համար:
Իր առաջին եղբորը տղամարդը գտել է 13 տարեկանում: Հետագայում իմացավ, որ ընդհանուր առմամբ ունի ավելի քան 20 եղբայր և քույր:
Հարազատները հանդիպում են տարին մեկ անգամ, բայց պարբերաբար հաղորդագրություններ են փոխանակում: Քրամերը կապ է պահպանում նաև հոր հետ, ինչն ընդունում է որպես եղբորորդու և հորեղբոր հարաբերություն:












































