Չծնված երեխան ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հաղթանակի «V» նշանն է ցույց տվել և ծիծաղեցրել է իր ապագա մորն ու ապշեցրել է բժիշկներին: Այս մասին հաղորդում է Mirror Online կայքը:
21-ամյա Ջեմա Հյուսթոնը՝ Շոտլանդիայի Փեյսլի քաղաքից, պատմել է, որ իր ապագա երեխան ապշեցրել է բժիշկներին ՈՒՁՀ ժամանակ, երբ V նշանն է ցույց տվել: Նա նշել է, որ իր դուստրը երբեք «չի համագործակցում» հետազոտությունների ժամանակ և ճիշտ դիրքով չի պառկում:
Հղի կինը հաղորդել է, որ սա արդեն չորրորդ ՈՒՁՀ-ն է, և ինքը ոչ մի նորմալ լուսանկար չունի: Հյուսթոնը երեխայի ժեստը ծիծաղելի է համարել և ասել է, որ հետագայում նկարը ցույց կտա դստերը:









































