Thursday, 25 06 2026
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան

«Երկիր». Մենք սպասում ենք նավթի վերջանալուն, Ալիևը՝ մեր

Թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստից հետո անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին.

«Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ նա նշել է, որ այդ հարցում չպետք է լինեն անհամաձայնություններ և կասկածներ. «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, երբ պետք է այդ մասին բարձրաձայն խոսենք: Այդ սկզբունքներով նախատեսվում է Ադրբեջանի 5 շրջաններից դուրս բերել հայկական զորքերը: 6 տարի անց դրանք դուրս կբերվեն նաև 2 շրջաններից: Տեղի բնակչությունը ետ կվերադառնա հայրենի տներ, իսկ Արցախին կտրվի ժամանակավոր կարգավիճակ: Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական բնակչության անվտանգությունը կապահովեն խաղաղապահ ուժերը»,- ասել է նա:

Ալիևը նաև նշել է, որ կարող է ընդունվել Հայաստանին և Արցախին միջանցք տրամադրելու առաջարկը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի խնդիր է, և կողմերի համաձայնության դեպքում այն կարող է գտնել իր լուծումը: Ես բազմիցս հայտարարել եմ ու այսօր էլ ուզում եմ ասել, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, ԼՂ-ին անկախության տրամադրումը կամ Հայաստանին նրա միացումը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա»,- ասել է Ալիևը և հավելել, որ հայկական կողմը նորից սպառնում է Ադրբեջանին պատերազմով:

«Նրանք սարսափում են պատերազմից և, միաժամանակ, մեզ սպառնում են պատերազմով: Մենք զարգանում ենք, ուժեղանում, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ նրանք ապրում են կարիքի մեջ: Վերջին վեց ամսվա ընթացքում այդ երկիրը լքել է 70 հազարը, իսկ 5-10 տարի անց այնտեղ կմնա 1 միլիոնից քիչ մարդ։ Երբ մեր ազգաբնակչությունը կլինի 11 միլիոն, նրանցը կդառնա 1 միլիոն: Բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Մենք կարող ենք այդ ճանապարհով լուծել հարցը: Այդ իսկ պատճառով միջազգային հանրության ակտիվության պատճառներից մեկը հենց այն է, որ հարցը արագ լուծվի: Մենք էլ ենք դա ուզում: Բայց, կրկնում եմ, Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում