«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 1-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն է։
Պատգամավորն անդրադարձավ ներքաղաքական վերջին իրադարձություններին։ Խոսելով Սերժ Սարգսյանի ճեպազրույցի և հատկապես վերջինիս ձերբակալության, դրանով ժողովրդին երջանկացնելու մասին, Բոշյանն ասաց. «Պարոն Սարգսյանն իրականում ասելիք չունի, կարող եմ խորհուրդ տալ այդ ասելիքի փոխարեն գոնե գրի։ Մի անգամ արդեն արձանագրել ենք նրա կողմից լավ գրավոր տեքստ։ Այդ արհեստական խոսակցություններն ու մոտեցումներն ինձ համար անընդունելի են։ Քաղաքականությունը բաց և հրապարակային գործունեություն է, ենթատեքստերով քաղաքականությամբ չեն զբաղվում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում











































