Նոյեմբերի 1-ին՝ ժամը 08:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շոթա Հ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել Շոթա Հ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: