Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան իր կարծիքն է հայտնել Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին:
«Մենք չենք մտածում «Բարսելոնա»-ի մասին: Հոգ ենք տանում միայն մեր մասին: Պրիմերայում թռիչքներ և անկումներ ենք ապրել: Այժմ կրկին բարձրանում ենք: Պետք է պատշաճ կերպով անցկացնենք եզրափակիչ խաղերը:
Իսպանիայի գավաթի եզրափակիչը տարբերվում է մյուս խաղերից: «Բարսելոնա»-ն խաղադաշտ դուրս կգա` իր լավագույն ֆուտբոլը ցուցադրելու նպատակով, իսկ մենք էլ կատարելու ենք մեր աշխատանքը: Ճիշտ ուղու վրա ենք: Պետք է այսպես էլ շարունակենք»,- ասել է Դի Մարիան:
Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին:








































