Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակներում կայացած «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպման ժամանակ տանտերերի բրազիլացի պաշտպան Ռաֆինյան հեռացվել է խաղադաշտից` ոչ մարզական վարք դրսևորելու պատճառով:
Ավելացված ժամանակի ընթացքում բրազիլացին չանկռեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքը: Հանդիպման գլխավոր մրցավարը պատժեց Ռաֆինյային` տգեղ արարքի համար:
Հիշեցնենք` Դորտմունդի ակումբը 3:0 հաշվով առավելության հասավ մյունխնեցիների նկատմամբ, իսկ Հենրիխը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը:





































