Չինական Չժեցզյան նահանգի բնակիչը սխալմամբ ռեստորանում ծախսել է ավելի քան մեկ միլիոն յուան: Այդ մասին հայտնում է Asia One-ը:
Տղամարդը ընկերների հետ ճաշել է նոր ռեստորանում հաստատության բացման օրը: Չինացին ցանկացել է վճարել չորս հոգու համար:
Գումարը կազմել է ընդամենը 85 յուան, և տղամարդը պլանավորում էր վճարել հարյուր յուան արժողությամբ էլեկտրոնային նվեր քարտով: Այնուամենայնիվ, երբ տղամարդը բջջային հեռախոսով միացել է տերմինալին, նրա հաշվից հանվել է ավելի քան մեկ միլիոն յուան:
Ռեստորանի ծանրաբեռնվածության պատճառով աշխատակիցները այդ արտասովոր մեծ վճարումը նկատել է միայն հաջորդ օրը:
Ընկերության ներկայացուցիչները հաստատել են սխալը և գումարը վերադարձրել են հաճախորդի հաշվին:

Ինչպես հետո պարզվել է, նա չի նկատել իր հաշվից միլիոն յուանի մարումը, քանի դեռ չի տեղեկացվել այդ մասին:











































