ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կողմ է միջազգային ասպարեզում Համաշխարհային բանկի դիրքերի ամրապնդման գաղափարին, հայտնում է Reuters-ը:
«ԱՄՆ-ը կողմ է Համաշխարհային բանկի ջանքերին՝ իր ջանքերն ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի կարողանա հաճախորդներին ավելի ռազմավարական և կառուցողական որոշումներ առաջարկի: Մի շարք ուղղություններով առաջընթաց է գրանցվել՝ ֆինանսական միջոցների ձեռնարկումից, որոնք հնարավորություն կտան երկարաժամկետ հեռանկարով ամրապնդել բանկի դիրքերը, մինչև երկրների շարունակական տնտեսական աճին խանգարող խնդիրների վերհանման ավելի որակյալ միջոցների օգտագործում»,- ասել է Լյուն:
Լյուն նշել է, որ «հաստատուն և հուսալի Համաշխարհային բանկը համապատասխանում է նրա մեջ ընդգրկված երկրների ընդհանուր շահերին»:









































