78.ru պորտալը ցուցադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ՊԱԿ-ի բնութագրերը պետական անվտանգության մարմիններում նրա աշխատանքի ժամանակ:
Փաստաթղթում ասվում է, որ ծառայության ընթացքում Պուտինն իրեն դրսևորել է որպես կարգապահ, բարեխիղճ և պատասխանատու աշխատակից:
Նշվում է, որ պետության ղեկավարը ՊԱԿ-ի կոմերիտական կազմակերպությունում հաշվառման մեջ է եղել 1975 թվականից, այսինքն՝ երբ նա 23 տարեկան էր:
«Ընկեր Վ.Վ. Պուտինը անընդհատ բարձրացնում է իր գաղափարական և քաղաքական մակարդակը»,- ընդգծվում է փաստաթղթում:
Բնութագրում նշված է նաև նրա հոբբիների մասին: Մասնավորապես, նա զբաղվել է սպորտով՝ ձյուդո և սամբո:
Հստակեցվում է, որ Պուտինի և այլ քաղաքական գործիչների բնութագրերի լուսանկարները ցուցադրվում են Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսում: