Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջավադ Զարիֆն ու Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել են Սիրիայում երկրների բանակի ռազմական ներկայությունը պահպանելու մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զարիֆը նշել է, որ Իրանի զորքերը Սիրիայի տարածք են ժամանել այդ երկրների իշխանությունների հրավերով, ուստի այնտեղ կգտնվեն այնքան, որքան «Սիրիայի կառավարությունը թույլ կտա»։
Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ թուրքական զորքերը կմնան Սիրիայում այնքան, մինչև երկիրրը չկարողանա պաշտպանել սեփական տարածքները և չեզոքացնել ահաբեկչական կազմակերպություններին։
«Դա Սիրիայի տարածքն է, և մենք խոսում ենք տվյալ երկրի տարածքային ամբողջականության մասին»,-հավելելէ Չավուշօղլուն։