«Անհրաժեշտ պարզաբանումներ արվել են: Իսկ աշխատող մարդիկ ցանկացած տեղում արժանավայել աշխատավարձ պետք է ստանան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով մարզպետի աշխատավարձի բարձրացմանը: Հարցին՝ որքանով է հնարավոր իր՝ ոստիկանապետ նշանակվելը, Հունան Պողոսյանը նշեց, որ քննարկում այս թեմայով չի եղել.«Ես առայժմ աշխատում եմ մարզպետ»: