Սիրիայի հյուսիս-արևելքում գրանցվել են սիրիական և թուրքական զորքերի միջև առաջին բախումները: Այս մասին հաղորդել է TASS-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Նշվում է, որ նշված տարածքում գրանցվել են առաջին ուղղակի բախումները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Թուրքիայի զինծառայողների միջև, որոնք կարելի է որակել որպես փոխհրաձգություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների սկսման մասին հոկտեմբերի 9-ին: Այն կոչվում է «Խաղաղության աղբյուր»։