Friday, 26 04 2024
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու հարցում ՍԴ-ի համաձայնությունը պետք չէ. անձեռնմխելիությունը չի պաշտպանում Թովմասյանին

«Այս քրեական գործով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց ընտրելու հարցում Սահմանադրական դատարանի համաձայնությունը պետք չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տվյալներ են ձեռք բերվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործն առնչվում է Թովմասյանի` որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահմանը: Գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը, ասված է հաղորդագրությունում:

«Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալներ, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,- ասված էր Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կարապետ Բադալյանի խոսքերով՝ նկարագրված հանցագործությունը կատարվել է ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելուց առաջ և դա բնավ չի բխում Հրայր Թովմասյանի պաշտոնեական լիազորություններից։ «Հիմա, եթե Հրայր Թովմասյանը համարում է, որ ինքը ՍԴ նախագահ է, օժտված է գործառնական անձեռնմխելիությամբ, ապա այս դեպքն իր լիազորություններից դուրս է։ Հետևաբար` նրան մեղադրանք առաջադրելիս, կամ կալանավորելիս ՍԴ համաձայնության անհրաժեշտություն չկա»,- նկատեց Բադալյանը։

Հիշեցնենք, սակայն, որ Հրայր Թովմասյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իրեն կալանավորել կարող են միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ։ «Ես կցանկանամ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորները՝ և՛ եվրոպական ստանդարտներով, և՛ Սահմանադրական դատարանի վերջին որոշումներով արձանագրված՝ Քրեական դատավարության 35-րդ հոդվածին էր վերաբերվում, որ մինչ այդ նշանակված դատավորները դրան նախորդող ողջ ժամանակահատվածի համար ունեն ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ամբողջական անձեռնմխելիություն, և ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու և ընդհանրապես քրեական հետապնդում սկսելու, կալանավորելը կարող են միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ, թեպետ 2015 թվականի Սահմանադրությամբ դա փոխվել է և ամրագրվել է բացառապես ֆունկցիոնալ անձեռնմխելիություն»,- 168.am-ին տված իր վերջին հարցազրույցում ասել էր Հրայր Թովմասյանը:

Փաստաբան Կարապետ Բադալյանի խոսքերով՝ խնդիրն այն է, թե կատարված արարքը որ ժամանակահատվածին է վերագրվում։ «Եթե արարքը վերաբերում է իր ՍԴ անդամ լինելու ժամանակահատվածին, ապա այդ ընթացքում գործողության մեջ է եղել 2005 թվականի Սահմանադրությունը, և նա օժտված է եղել անձնական անձեռնմխելիությամբ։ Եվ դա վերաբերում է միայն 2018-ի մարտի 2-ից մինչև ապրիլի 9-ը ընկած հատվածին ու այդ ժամանակահատվածում կատարված արարքներին։ Բայց եթե հարցը վերաբերում է ընդհանրապես ՍԴ անդամ ընտրվելու օրինականությանը, ապա այս դեպքում իր վրա ոչ մի բան չի տարածվում, քանի որ ՍԴ անդամի լիազորությունները յուրացնելը նորից դուրս է իր անձեռնմխելիության շրջանակից»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ այդ դեպքում էլ խոսքն առհասարակ վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին։ Այն ժամանակահատվածին, որի ժամանակ Թովմասյանը չի ունեցել ոչ անձնական, ոչ էլ գործառնական անձեռնմխելիություն։ «Ներկայումս ՍԴ նախագահի անձեռնմխելիությունը չի պաշտպանում Հրայր Թովմասյանին վերջինիս կողմից արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում կատարված հանցագործության համար։ Նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանավորելու հարցում, կրկնում եմ, ՍԴ համաձայնությունը պետք չէ»,- եզրափակեց Բադալյանը։

Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդման վերջին դեպքին արձագանքել է նաև Թովմասյանի փաստաբանական թիմը։ Ըստ նրանց տարածած հաղորդագրության՝ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունը «ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ վերոնշյալ Սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, այլև՝ գործ ունենք վերջին ամիսներին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման օրինակի հետ»:

«Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ: Ավելին, նա չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն նշված տարածքի հետ: Հաստատապես իմանալով, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իշխանությունների կողմից ուղղորդվող գործընթացները շարունակաբար զուգորդվելու են քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ, հայտնում ենք, որ այս զավեշտի պայմաններում ապահովելու ենք Սահմանադրական դատարանի նախագահի իրավունքների պաշտպանությունը՝ պայքարելով Հայաստանի Հանրապետության անկախ դատական իշխանության կայացման համար»,- ասված է Թովմասյանի փաստաբանների հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում