ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց.
«351 մլն 500 դրամ սուբսիդա «Հարավկովկասյան երկաթուղիներին» է նախատեսվում տրամադրել, եղավ խուզարկություն, չարաշահումներ են եղել, մոտ 6 ամիս առաջ մոտ 106 մլն չարաշահում էր գրանցվել, կա քրգործ, մինչ օրս չկա մեղադրանք, այս պարագայում անհասկանալի է, թե ինչո՞ւ եք պատրաստվում տրամադրել սուբսիդավորում, եթե մի ընկերություն գործում է մոնոպոլ դիրքում ու ի վիճակի չէ շահույթով աշխատել, միգուցե ա՞յլ լուծում տանք»:
Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, որ դա կոնցենսիոն պայմանագրի պարտավորություն է, որն ստիպված են կատարել ամեն տարի: