«Կռիլյա Սովետով»-ի դեմ խաղից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնել է, որ դժգոհ է իր խաղից և մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտները ներկա լինելու մասին շրջանառվող լուրերը:
«Գիտեի, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտները հետևում էին իմ խաղին: Բայց կարծում եմ, որ հանդիպումից հետո այլևս չեմ հետաքրքրի նրանց: Վերջին տարիների վատագույն խաղս էր։
Լավ ֆուտբոլիստը պետք է կարողանա դրսևորել իրեն ցանկացած խաղում։ Չեմ ուզում մտածել սկաուտների մասին։ Կենտրոնացած եմ միայն «Սպարտակ»-ում իմ ելույթների վրա»,- Sport-Express-ը մեջբերում է Օզբիլիսի խոսքերը:









































