Ղրիմի կառավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտարարել է, որ թերակղզին կարագացնի լիարժեք անցումը ռուսական ռուբլուն՝ Ուկրաինայի դեֆոլտի մտավախությունների պատճառով: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ փոխանցում է BBC-ն:
Քննարկվում է կարճ ժամկետում գրիվենի զգալի դուրսբերման հարցը՝ հայտնել է նա:
Ավելի վաղ տարածաշրջանի իշխանությունները մտադիր էին ուկրաինական գրիվենը շրջանառությունից վերջնականապես հանել մինչև 2016-ի հունվարի 1-ը:








































