Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փորձասրահում տեղի կունենա «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ծրագրում՝
Ֆելիքս Մենդելսոն` «Հեբրիդներ» նախերգանք
Էդվարդ Էլգար` «Ծովային պատկերներ»
Ֆելիքս Մենդելսոն` Սիմֆոնիա թիվ 4
Մենակատար՝ Սառա Ռապոպորտ (մեցցո-սոպրանո) ԱՄՆ
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո / Իտալիա





































